Ֆրենկ Լեմպարդ և Ժոզե Մոուրինյու. «Չելսի»–ն ընտրություն կկատարի այս երկուսի միջև

Լոնդոնի «Չելսի»–ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կդառնա Թուրինի «Յուվենտուս»-ի մարզիչ։
Լոնդոնյան ակումբն արդեն հիմա սկսել է զբաղվել նոր մարզչի փնտրտուքներով։ Ինչպես հաղորդում են բրիտանական սպորտային կայքերը, լոնդոնյան ակումբը դիտարկում է թիմ հրավիրել Ֆրենկ Լեմպարդին։
Եթե այդ տարբերակը չստացվի, ապա թիմը կփորձի երրորդ անգամ գլխավոր մարզչի պաշտոնը տալ Ժոզե Մոուրինյուին։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն այս պահին գործազուրկ է։