Սուրիկ Խաչատրյանը ձևը գիտի
Դատարանը սնանկ է ճանաչել Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրի Խաչատրանին։
Պարզվում է՝ նախկին մարզպետը, երբ իշխանության մեջ էր, կարողացել է բանկում գրավ դնել 1 միլիոն դոլար արժեքով անշարժ գույք, իսկ հիմա ճանաչվել է սնանկ։
Սուրիկ Խաչատրյանի սնանկության բացահայտումը պետք է դառնա օրվա իշխանության համար լուրջ ուսումնասիրման նյութ, որովհետև սա կարող է նախադեպ ստեղծել, որ ՀՀԿ-ի ժամանակ երկիրը թալանած բոլոր օլիգարխներն ու մեծահարուստները, խուսափելով դատարանի առաջ կանգնելուց և պետությանը պատճառած վնասը վերադարձնելուց, այլևս սնանկներ կդառնան, որոնցից պետությունը վերցնելու ոչինչ չի ունենա։
Փաստորեն, կստացվի՝ երկիրը թալանածները կա՛մ արտագաղթում են Ռուսաստան կամ առավել հեռավոր երկրներ և ստանում քաաքական ապաստան՝ ըստ էության աշխարհին ցույց տալով, որ իրենք քաղհալածյալ են, կա՛մ գտել են պետությունից գողացածը հետ չտալու մեկ այլ արդյունավետ եղանակ՝ սնանկություն։
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանին սնանկ ճանաչելու դիմողը եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, որը դիմել է դատարան և խնդրել, որ Սուրիկ Խաչատրյանը ճանաչվի սնանկ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Գրիգորյանի 20.12.2018թ. որոշմամբ դիմումը վերադարձվել է: «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից կրկին ներկայացվել է դիմում, որը դատարանի 21.01.2019թ.-ի որոշմամբ ընդունվել էր դատարանի վարույթ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Տիգրան Սահակյանը:
Դատական նիստում դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության և Սուրիկ Խաչատրյանի միջև 07.07.2017թ. կնքվել է վարկային գծի պայմանագիրը, ըստ որի՝ Սուրիկ Խաչատրյանին տրամադրվել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից: Խաչատրյանի կողմից, սակայն, վարկային պարտավորությունները չեն կատարվել և դիմումատուի հայցը դատարանը բավարարել է։
Սուրիկ Խաչատրյանի սնանկությունը հենց այնպես ջրվել-գնալ չի կարող, հակառակ դեպքում՝ մենք կունենանք նոր սուրիկխաչատրյաններ։
NEWSPRESS.am