Պենտագոնը հեռացրել է ԱՄՆ-ում գտնվող մի քանի թուրք օդաչուների
Պենտագոնը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հեռացրել են F-15 ինքնաթիռների փորձնական թռիչքներին մասնակցելու համար հայտագրված թուրք օդաչուներին:
Փորձնական թռիչքները պետք է տեղի ունենային Լյուկ ավիաբազայում, սակայն տեղի հրամանատարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել փորձնական թռիչքները:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային, որ մինչև տարեվերջ հնարավոր է , որ թուրք օդաչուների մուտքն ընդհանրապես արգելվի այս և մի շարք այլ ավիաբազաներ ԱՄՆ-ում: Այսկերպ Վաշինգտոնն արձագանքում է Թուրքիայի որոշմանը՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ: