«Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու…». 46 համարի երթուղայինի նախկին վարորդ (տեսանյութ)
«Մինչև սիգարետը վառելը, զաժիգալկեն մի քանի հատ ճտցրել եմ՝ առանց վառելու: Տեսել եմ՝ ձեն չկա, վառել եմ, երկու ծուխ քաշել, հեռվից մեկը սկսել ա խոսել, նկարել… Հիմա էթում եմ հրապարակ, վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու»:
Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է թիվ 46 համարի երթուղայինի նախկին վարորդը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին: Խնդրի առունչությամբ մինչ այդ հայտարարություն էր տարածել նաև ոստիկանությունը:
Վարորդը վստահ է, որ իրեն սադրել են: Նա հայտարարում է, որ այժմ գործազուրկ է ու, եթե հարցը չլուծվեց, ապա վարչապետը ստիպված կլինի իրեն գործազրկության համար օրավճար տալ:
Մանրամասները՝ տեսանյութում