Գտնվել է Լեոնարդո դա Վինչիի կորած կտավը
Աշխարհի ամենաթանկարժեք կտավը՝ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը», որն արդեն մի քանի տարի է փնտրվում է, գտնվել է: Լրատվամիջոցների փոխանցմամբ, կտավը պահվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալմանին պատկանող զբոսանավում:
2017 թվականին կտավը ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով գնվել էր աճուրդի ժամանակ: Այն ժամանակ չէր հայտնվել , թե ով է գնորդը, սակայն տեղեկատվություն կար,որ այն գնել էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մոտ ընկերը:
Ավելի ուշ հայտնվեց, որ կտավը ձեռք է բերել պաշտոնական Աբու-Դաբին: Այն նույնիսկ պետք է ցուցադրվեր Աբու Դաբիում բացված Լուվրի թանգարանում, սակայն ցուցադրությունն այդպես էլ չկայացավ: