«Յուվենտուս»–ը ցանկանում է գնել «Մադրիդի Ռեալ»–ի միանգամից 4 ֆուտբոլիստի
Թուրինի «Յուվենտուս»–ը ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»–ի միանգամից չորս ֆուտբոլիստի։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru-ից։
Խոսքն իսպանական գրանդի ֆուտբոլիստներ Մարսելոյի, Իսկոյի, Խամես Ռոդրիգեսի ու Դանի Սեբալյոսի մասին է։
Ավելի վաղ իսպանական սպորտային մամուլում լուրեր տարածվեցին, որ Մադրիդի «Ռեալ»–ը այս պահի դրությամբ վաճառում է Խամես Ռոդրիգեսին և Դանի Սեբալյոսին, իսկ Մարսելոյի ապագայի հարցը դեռ անորոշ է։