Արտակարգ դեպք Երևանում. զինված տղամարդը մտել է «Հայբիզնեսբանկի» Նոր Նորքի մասնաճյուղ. հնչել է կրակոց. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրել է.
Այսօր՝ հունիսի 10-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:50-ի սահմաններում զինված անձը ներս է մտել Նոր Նորք վարչական շրջանի «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որը գտնվում է Թոթովենցի 2-րդ նրբանցքում և ներսում փորձել է ինչ-որ գործողություններ կատարել:
Բանկի ներսում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մալյանը՝ մոտենալով զինված տղամարդուն, փորձել է կանխել նրա տեղաշարժը բանկում:
Զինված տղամարդը հարձակվել է ոստիկանության ծառայողի վրա, տեղի է ունեցել քաշքշուկ, որի ժամանակ էլ հնչել է կրակոց:
Այնուամենայնիվ ոստիկանության և բանկի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել զինված տղամարդուն, ով զենքով հանդերձ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կրակոցի արդյունքում վնասվել է առաստաղը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: