Հաղթել է հեղափոխությունն ու ժողովուրդը. Փաշինյանը՝ ՔՊ-ականների պարտության մասին (տեսանյութ)
Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը: Այսպես է բացատրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունիսի 9-ին որոշ համայքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի պարտությունը:
Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ եթե նախկինում ՀՀԿ-ի ճնշումների տակ ՀՀԿ-ական թեկնածուները միշտ հաղթում էին, ապա այս ընտրությունները ցույց տվեցին, որ իրականում տեղի են ոնեցել ազատ, անկախ ու ժողովրդավարական ընտրություններ:
«Անկախ նրանից Իմ քայլը դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի՝ հաղթում է հեղափոխությունն ու ժողովուրդը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում