Պենտագոնը հիասթափված է Թուրքիայից. պատճառը ռուսական զենքն է
Պենտագոնը հայտարարություն է տարածել, որում ասված է, որ հիասթափված է՝ իմանալով, որ Թուրքիան ռազմական փորձագետներ է ուղարկել Ռուսաստան, ովքեր կվերապատրաստվեն С-400 զենիթահրթիռային համակարգի հետ աշխատելու համար:
Բացի այդ, հայտարարության մեջ ասված է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում պաշտոնական Անկարայի հետ իր համագործակցությունը և հարաբերությունները:
Ավելի վաղ Պենտագոնը զգուշացրել էր Թուրքիային, որ չեղյալ կհամարվի F-35 ինքնաթիռների վաճառքը, եթե Թուրքիան Ռուսաստանից ձեռք բերի С-400 զենիթահրթիռային համակարգեր: