Հրդեհ «Բելաջիո» ռեստորանի ամառային սրահի տանիքում
Հունիսի 7-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: