ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում Մանվել Գրիգորյանին տեղափոխել բժշկական հաստատություն։ Այդ մասին փոխանցում է Sputnik Արմենիան։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա առողջական վիճակով պայմանավորված միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:
ՄԻԵԴ–ը, Մանվել Գրիգորյանի ծանր առողջական վիճակը հաշվի առնելով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը բժշկական հաստատություն:
Բացի այդ ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունիսի 12-ը համապատասխան տեղեկատվություն ներկայացնել, որի հիման վրա կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում