«Ժողովուրդ». Ինչպիսին է նախկինների կողմից նշանակված պաշտոնյայի ու Փաշինյանի հարաբերությունը

Այս թեմայով
- Այս պահին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալն ու Որոտանի վարչական ղեկավարը բանակցում են ռուսների հետ, որպեսզի թշնամուն համոզեն GPS համակարգով մեր տարածքում գտնվող տունը մնա մեր տարածքում․ Իրինա Յոլյան
- ՀՐԱՏԱՊ. Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է. քաղաքապետի տեղակալ
- Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք. Փաշինյանը հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ պայմանագիրը
- «Ժամանակ». Տարօրինակ են համարում, որ Ալրաղացի Լյովիկին Մարտի 1-ի գործով մեղադրանք չի առաջադրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենք կաշկանդված չեն որեւէ գերատեսչությունում ուսումնասիրություններ իրականացնելու հարցում:
Յոլյանը հավելել է նաեւ, որ նախկինի նման պալատն այդքան էլ մեծ լիազորություններ չունի. իրենք ուսումնասիրում են, իսկ որակավորումն ու դատողությունը պետք է անի ԱԺ-ն: Իսկ դիտարկմանը, թե տպավորություն է, որ պալատը մղվել է երկրորդ պլան, քանի որ հիմա պալատի նախկին գործառույթը դրված է պետական վերահսկողական ծառայության վրա, մեր զրուցակիցն ասաց, որ տարբեր գործառույթներ են իրենք իրականացնում:
Յոլյանը, որ այս պաշտոնում նշանակվել էր նախկին իշխանությունների օրոք, խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին` ասելով. «Նորմալ աշխատում ենք, եթե խնդիրներ են լինում, պարոն Փաշինյանի հետ քննարկումներ են լինում, տրվում են դրական պատասխաններ եւ այլն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում