Հոնկոնգում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց հիշելու 30 տարի առաջ տեղի ունեցած «ուսանողական սպանդը»
Հոնկոնգում հազարավոր մարդիկ են դուրս եկել քաղաքի փողոցներ, որպեսզի հիշեն առաջ Պեկինի Տյանանմեն հրապարակում ուսանողների կողմից կազմակերպված ցույցերը դաժանորեն ցրելու 30-րդ տարելիցը:
Հոնկոնգ ու Մակաոն միակ քաղաքներն են, որտեղ թույլատրված է հավաքվել՝ հիշելու այդ ողբերգական դեպքերը: Մինչ այսօր Չինաստանի ղեկավարությունը չի ներկայացրել, թե քանի մարդ է զոհվել 1989 թվականին՝ ուսանողների ընդվզումը ճնշելու արդյունքում:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ են զոհվել:
Հիշեցնենք, որ 1989 թվականի ապրիլի 15-ից մինչ հունիսի 4-ը Պեկինի Տյանանմեն հրապարակում ուսանողները բողոքի ցույցեր էին կազմակերպում, որոնց զինվորականների կողմից դաժանորեն ճնշվեցին՝ բազմաթիվ զոհեր գրանցելով: