ԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից
Հասարակություն

Ասֆալտին փռելու քո դատաիրավական համակարգն է, անուններ եմ ասել քեզ, դե փռիր. անարգել են Լիլիթ Աղեկյանի հոր գերեզմանը (ֆոտո)

Իրավապահները 5-րդ շարասյուն են երկրի ներսում. նրանք իրենց աշխատանքով մեզ դարձնում են հակահեղափոխական: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում հայտարարեց Գյումրիի բնակչուհի Լիլիթ Աղեկյանը: 

Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 2017 թվականին անարգել են իր հայրիկի՝ Հրաչիկ Աղեկյանի գերեզմանը. դեպքի առիվ հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ օրս հանցագործները բացահայտված չեն:

Լիլիթ Աղեկյանը պատմեց, որ 2 տարի առաջ, այցելելով իր հոր գերեզմանին (Գյումրիի 2-րդ գերեզմանոց), նա հայտնաբերել է, որ իր կողմից տեղադրված պարսպի սալաքարերը հանված են: Դրանք կոտրված դրված են եղել գերեզմանի մոտ:

Լիլիթ Աղեկյանը դիմել է ոստիկանություն, որտեղից անմիջապես գործն ուղարկել են Քննչական կոմիտե, և հարուցվել է քրգործ:

 

Քրեական գործ հարուցելուց ճիշտ 49 օր անց գործը կասեցվել է:

«Ո՛չ գլխավոր դատախազից, ո՛չ Գյումրիի դատախազությունից ես չստացա պատասխան, թե ինչն է պատճառը, որ գործը կասեցվել է: Իհարկե, նրանք մեկնաբանում են, որ չի հայտնաբերվել հանցագործություն կատարած անձը, բայց հարց եմ տալիս՝ իսկ ի՞նչ եք արել, որ հայտնաբերվի»,- ասում է մեր զրուցակիցն ու նկատում, որ հարցաքննվել է ընդամենը 5 մարդ, այդ թվում նաև՝ ինքը:

Լիլիթ Աղեկյանի խոսքով՝  հարցաքննված մյուս 4 անձինք այն մարդիկ են եղել, ում անուններն ինքն էր տվել՝ որպես վկա և կասկածյալ: Իսկ ավելին ոչինչ արված չի եղել:

Քրգործով վարույթը կասեցնելու մասին պատասխանն ստանալուց հետո, Աղեկյանը բաց նամակներով դիմել է այն ժամանակ նախագահի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանին ու էլի պատկան մարմինների, սակայն ոչ մի արձագանք չի եղել:

Գործն այդպես էլ մնացել է սառույցին գրված: 2018-ի հեղափոխությունից հետո, գործով տուժող Լիլիթ Աղեկյանի մեջ նոր հույս է արթնացել ու որոշել է կրկին դիմել գործի բացահայտման համար, այս անգամ արդեն նոր իշխանությանը:

«Նամակներով ողողեցի ողջ իրավական համակարգը՝ Մարդու իրավունքների պաշտպան, ոստիկանություն ու դատախազություն: 2018-ի հուլիսին Շիրակի մարզի դատախազությունից (դե դատախազը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկն է, գիտե՛ք) պատասխան ստացա, որ գործը կասեցումից հանված է»,- ասաց Լիլիթ Աղեկյանը:

Գործը հանձնվել է նոր քննիչների ու դատախազի: Լիլիթ Աղեկյանն այս անգամ էլ դիմել է գործով նախորդ քննիչների և դատախազի նկատմամբ գործ հարուցելու հարցով՝ հիմք ընդունելով նաև տարբեր ժամանակներում գլխավոր դատախազությունից ստացած այն եզրակացությունները, որ գործով զբաղվող քննիչն ու դատախազը թերացել են իրենց աշխատանքում և բացթողումներ թույլ տվել: Սակայն թերացումների համար այդպես էլ ոչ ոք պատասխան չի տվել ու պատիժ չի կրել:

 

Գործը վերցրած քննիչն էլ, Լիլիթ Աղեկյանի խոսքով, փափուկ բարձ է դրել իր գլխի տակ, և կրկին սայլը տեղից չի շարժվել: Իսկ արդեն այս տարվա մայիսին 15-ին կասկածյալներից մեկը զանգահարել է Լիլիթին և հարցրել, թե ինչո՞ւ է տվել իր անունը:

«Գործի գաղտնիությունից ելնելով` ճիշտ չէ, որ ես հիմա այդ կասկածյալի անունը տամ, բայց ամսի 15-ին զանգահարեց ինձ ու ասաց, թե ինչո՞ւ եմ տվել իր անունը, իսկ դրանից 4 օր անց՝ գործն արդեն երկրորդ անգամ կասեցվեց»,- նշեց Լիլիթ Աղեկյանը:

Դրանից հետո, քաղաքացին իր խնդրով դիմում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ԱԺ փոխնախագահ,  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին, սակայն, ինչպես ինքն է ասում, ստացել է «սվաղած» պատասխաններ:

Լիլիթ Աղեկյանը հանդիպել և նամակներով դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 2018 թվականի հոկտեմբերի 22-ին armtimes.com-ում նաև հրապարակում կա այդ մասին:

«Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանին՝ ասֆալտին փռելու քո դատաիրավական համակարգն է, անուններով ասել եմ՝ էսինչ դատախազներն են, դե՛, փռիր ասֆալտին: Ասում ես՝ ծնոտներին ենք տալու՝ դե տո՛ւր... ես սպասում եմ, թե երբ են դատախազները Նիկոլ Փաշինյանի կոշտուկը տրորելու, որ նորից հրահանգի գնանք դատախազությունների դռները փակենք»,- նկատում է մեր զրուցակիցն ու հավելում, որ սա «ուչաստկովի մակարդակի գործ է», որը, չգիտես ինչու, չի բացահայտվում. կա՛մ ի զորու չեն, կա՛մ չեն ուզում:

Նա նաև ընդգծում է, որ եթե մարզի իրավապահներն ինչ-որ պատճառ ունեն չբացահայտելու՝ վախենում են, ապա թող գլխավոր դատախազությունից մարդ ուղարկեն ու բացահայտվի: Լիլիթ Աղեկյանը նկատում է, որ հեղափոխություն են արել, որ նման անգործության մատնված ու կողմնակալ համակարգից ազատվեն, սակայն ստացվում է, որ ամեն ինչ նույնն է:

«Մարդը Հայաստանում արժեք չէ, մարդու իրավունքների մասին խոսելը ընդամենը գրանտ շահելու միջոց է: Եթե իմ ու իմ ընտանիքի իրավունքները պաշտպանված չեն, ես կգնամ երկրից. սա ո՛չ թե շանտաժ է, այլ երկրի ղեկավարության ու իրավապահ համակարգի անգործության, մասնագիտական ոչ ադեկվատության հետևանք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Արմինե Մկրտումյան