Եթե անհրաժեշտություն առաջանա՝ Սերժ Սարգսյանին էլ կհրավիրեն հարցաքննության (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել ինչպես նախկին պաշտոնյաներ, այնպես էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը:
Հարցին, թե ապրիլյանի հետ շատ է կապվում է Սերժ Սարգսյանի անունը, հնարավո՞ր է նրան կանչեն հարցաքննության, Կարապետյանը պատասխանեց. «Որևէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունենք՝ անկախ նրանից` ներկա, թե նախկին պաշտոնյա։ Քննելու ենք ամբողջ գործընթացները, և եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրենք»: