Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են նշանակել
Լուսանկարում՝ ձախից աջ Բագրատ Բադալյան, Լիլիա Շուշանյան, Հակոբ Վարդանյան:
ՀՀ վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ է նշանակել:
Վարչապետի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։
Բագրատ Բադալյանը ևս նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝Բագրատ Բադալյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,-նշված է վարչապետի որոշման տեքստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մեկ այլ տեղակալ է նշանակվել Հակոբ Վարդանյանը:
Վարչապետի որոշման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Վարդանյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»։