Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարներ են նշանակվել
Լուսանկարում ձախից աջ՝ Գրիշա Թամրազյան, Արևիկ Անափիոսյան, Արայիկ Խզմալյան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխնախարարներ նշանակելու որոշումներ է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ վարչապետը ստորագրել է որոշում, ըստ որի՝
Արևիկ Անափիոսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ.
Գրիշա Թամրազյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ.
Արայիկ Խզմալյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։