Աստղագետները լուսանկարել են Երկիր մոլորակին շատ մոտ թռչող հսկա աստերոիդները
Եվրոպացի աստղագետները լուսանկարել են երկու հսկա աստերոիդների, որոնք թռչելիս են եղել Երկիր մոլորակին շատ մոտ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
1994 KW4 աստերոիդը թռչելիս է եղել մեր մոլորակից 5,2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Աստերոիդն այդքան էլ վտանգավոր չի եղել, սակայն աստղագետներն ու գիտնականները հասցրել են լուսանկարել այն։ Տելեսկոպ VLT–ի միջոցով աստղագետները Չիլիում կարողացել են լուսանկարել աստերոիդը։
Աստերոիդը թռչելիս է եղել 70 հազար կմ/ժ արագությամբ։
Լուսանկարում երևում է, որ աստերոիդը բաղկացած է երկու մեծ մասերից։