«Իրատես». Սերժ Սարգսյանը «աննշմար քայլերով» առաջ է գնում. նա սպասում է արցախյան հարցում զարգացումներին

Այս թեմայով
- Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
- ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը նշանակվեց Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան
- Իշխանությունը խնդիրը վերածեց անձնավորված քաղաքական հարցի. Ցույց տվեք, որ վեր եք կուսակցական շահից. բաց նամակ նախագահին
- «Ժամանակ». Առաջիկայում ի՞նչ նոր մեղադրանք կառաջադրվի Սերժ Սարգսյանին
«Իրատես» թերթը գրում է.
«Դեռ ասուլիս չտվող, լռության ուխտը պահող Սերժ Սարգսյանը «հուշիկ քայլերով, աննշմար» առաջ է գնում։ Բացվեց Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը, որը հատկապես արցախյան հիմնախնդրին առնչվող նրա նախկին ելույթներն է շրջանառում։
Վերակազմավորման այս փուլում ՀՀԿ-ում շատ բան են ծանրութեթեւ անում, հետո միայն քայլեր ձեռնարկում։
Սերժ Սարգսյանից մեծ ակտիվություն պահանջող կուսակցականները հաճախ են դժգոհում, թե ինչու է ուշանում ակտիվ քաղաքականություն նրա վերադարձը, չէ՞ որ երկրում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք պետք է ստանան իրենց գնահատականը։
Ըստ մեր աղբյուրի, բոլոր նախկինները, այդ թվում Սերժ Սարգսյանը, սպասում են արցախյան հարցում զարգացումներին, հասկանալու համար` ի վերջո, ուր է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այդ հարցում, ինչից էլ կախված է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ճակատագիրը։
«Որքան էլ Փաշինյանն իրեն դուրս դնի հարցի կարգավորումից, միեւնույն է, նա է փաստացի բանակցություններ վարողը»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում