«Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու
Մամուլ

«168 ժամ». Իշխանության համար բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է

«168 ժամ» թերթը գրում է.

«Բենզինի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ խիստ չափազանցված են մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները, որոնց մասին խոսում է կառավարությունը։ Իրականում իշխանափոխությունից հետո շուկայում շատ բան չի փոխվել։

Առաջվա նման, գներն անհասկանալի բարձրանում եւ իջնում են, դա տեղի է ունենում միաժամանակ բոլորի մոտ, ինչպես նախկինում էր, շուկայում մրցակցային երեւույթներ չեն նկատվում։ Իսկ այն, որ կենտրոնացվածությունը նվազել է, խոշոր խաղացողները կորցրել են զբաղեցրած դիրքերը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Այն, ինչ ասվել է, իրական պատկերը չէ։

Մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսելիս մեկ անգամ չէ, որ կառավարությունը հպարտացել է, թե շատ կարճ ժամանակահատվածում աննախադեպ հաջողության է հասել։ Մի շարք գերկենտրոնացված շուկաներում խոշոր խաղացողների մասնակցությունն էապես նվազել է։ Որպես օրինակ՝ սովորաբար բերվում է շաքարավազի, բանանի եւ բենզինի շուկաները։ Սրանք այն շուկաներն են, որոնք միշտ էլ առանձնացել են բարձր կենտրոնացվածությամբ։

Տարիներ շարունակ ընդունված է եղել ասել, որ այդ շուկաներում գներն արհեստականորեն բարձր են ձեւավորվում։ Այնպես չէ, որ այդ խոսակցություններն անհիմն են եղել, չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդպիսի դեպքեր երբեւէ չի բացահայտել։ Թերեւս դա է պատճառներից մեկը, որ Հանձնաժողովի գործունեության նկատմամբ միշտ էլ հասարակության վստահությունը ցածր է եղել։

Ի՞նչ կփոխվի առաջիկայում, դեռ վաղ է ասել։ Այս փուլում ընթանում է Հանձնաժողովի, այսպես ասած, վերակազմավորում։ Այն նոր նախագահ ունի, փոխվում է կազմը։ Թե դա ինչպե՞ս կազդի հասարակության վերաբերմունքի վրա, կախված է կառույցի հետագա աշխատանքից։

Առաջիկայում Հանձնաժողովի նոր նախագահին առաջին փորձությունն է սպասվում. ուսումնասիրվում է բենզինի շուկան` պետք է պարզել գնային տատանումների պատճառները։ Ե՞րբ կլինեն արդյունքները, հայտնի չէ։ Հանձնաժողովը սովորաբար շատ երկար է աշխատում։ Այնքան երկար, որ հաճախ ուսումնասիրության արդյունքները պարզապես կորցնում են իրենց արդիականությունն ու իմաստը։

Ինչեւէ, մինչ Հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկան, այստեղ սպասվում է մասնակիցների թվի համալում։ Այդ մասին օրերս Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով. «Մոտակա կես կամ մեկ տարում կառուցվածքային փոփոխություններ տեղի կունենան։ Ենթադրում ենք, որ շատ շուտով շուկայում նոր խաղացող կհայտնվի, ինչը կհանգեցնի որոշ ընկերությունների օլիգոպոլ դիրքերի թուլացմանը»։

Իշխանափոխությունից անմիջապես հետո էլ կառավարությունը հայտարարում էր, որ Հայաստանում այլեւս մենաշնորհներ չկան։ Ու որպեսզի տպավորություն ստեղծեր, թե ինչպիսի աննախադեպ հաջողության է հասել ընդամենը մի քանի ամսում` շրջանառության մեջ դրվեց շաքարավազի, բանանի եւ բենզինի շուկաներում արձանագրված արդյունքները։

Թեեւ բենզինի շուկայի երկու խոշոր մասնակիցներից մեկը կորցրել է դիրքերը, այնուհանդերձ այնպես չէ, որ դա հանգեցրել է կենտրոնացվածության թուլացման։ Այդ նույն ժամանակահատվածում շուկայի երկրորդ խոշոր խաղացողի դիրքերը ոչ միայն ամրապնդվել են, այլեւ ընդլայնվել։ Այլ կերպ ասած, տեղի է ունեցել շուկայի գերկենտրոնացվածության խորացում` մեկ ընկերության ձեռքում, ինչը, իհարկե, մրցակցային միջավայրի տեսակետից ավելի վատ երեւույթ է։

Փոխարենը մտածելու այդ մասին, հիմա էլ կառավարությունը հույսը դրել է նոր ընկերության վրա, որը պիտի գա ու կփոխի բենզինի շուկան։ Ժամանակին նման իրավիճակի մեկ անգամ արդեն բախվել ենք։ Եկավ «Մաքս Պետրոլը»։ Կարճ ժամանակ անց գները բավական կտրուկ նվազեցին։

Թվում էր, թե եկել է բենզինի ոլորտում իրական մրցակցություն հաստատելու ժամանակը։ Սակայն պարզվեց՝ այդպես չէ, գործ ունենք շուկայի սովորական վերաբաշխման հետ։

Որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադարձավ նախկին վիճակին։ Պարզապես շուկայի մասնակիցների թիվն ավելացավ մեկով, իսկ մյուսների մասնաբաժինն այս կամ այն չափով կրճատվեց։ Բայց դրանից շուկայի մրցակցային իրավիճակն այդպես էլ չփոխվեց։ Ոչինչ չշահեց նաեւ սպառողը։

Ցանկացած իշխանության համար բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է, որի կողքով անհնար է անտարբեր անցնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում