Վիճաբանության ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ են հասցրել ԱԺ պատգամավոր Արման Եղոյանին. Shamshyan.com
Արագածոտնի մարզում, հունիսի 2-ին, «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի և նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակից մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է սխալ գնացուցակ ներկայացնելը, ինչի համար Լ. Օհանջանյանն ու Ա. Եղոյանը գնացել են տնօրենի մոտ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որն էլ ավարտվել է վիճաբանությամբ։
Աղբյուրը հայտնել է, որ Ա. Եղոյանն Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում