«Մանչեսթեր Սիթի»-ն չի ցանկանում, որ Իլկայ Գյունդողանը հեռանա թիմից
«Մանչեսթեր Սիթի»-ն չի ցանկանում ամռանը բաց թողնել թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի ղեկավարները ցանկանում են, որպեսզի Իլկայը երկարաձգի պայմանագիրը, որպեսզի ազատ ֆւտբոլիստի կարգավիճակով չհեռանա ակումբից։
Այդ իսկ պատճառով այս պահի դրությամբ մանչեսթերյան ակումբի ղեկավարները ցանկանում են սկսել բանակցություններ նոր պայմանագրի շուրջ։ Ավարտված առաջնությունում Գյունդողանը մասնակցել է 31 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։