Նարեկ Մալյանը պահանջում է ուղիղ եթերում հանդիպում՝ Լարիսա Մինասյանի հետ. նա նաև կոչ անում միանալ ակցիային
Նարեկ Մալյանը ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հերթական հանրահավաքը տեղի կուեննա հունիսի 3-ին, երկուշաբթի օրը:
Նա իր հայտարարության մեջ մասանվորապես գրել է.
«Սիրելի ընկերներ և համակիրներ, տեղեկացնեմ, որ ՎԵՏՕ շարժումը երկուշաբթի` Հունիսի 3-ին, ժամը 15:00-ին շարունակում է արգելափակել Սորոսի գրասենյակը: Ցանկացողները կարող են միանալ...
Շուտով կլինի ՎԵՏՕ-ի պաշտոնական հայտարարությունը»:
Մինչ այդ Մալյանը հայտարարել էր նաև, որ հանրային հեռուստաընկերության ուղիղի եթերում պահանջում է հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ:
«Պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի, ժողովրդավարության ջատագովի դիմակը: Խոստանում եմ Ուղիղ եթերում հրապարակել այնպիսի ծանրակշիռ փաստեր Սորոսի գրասենյակի ստի, կեղծիքի քարոզի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի պատվերի, պետականաքանդ գործունեության և Լարիսա Մինասյանի մասին, որից հետո տիկին Լարիսան ուղղակի կխայտառակվի:
Լրագրող ընկերներիս խնդրում եմ պահանջս հասցնել Լարիսա Մինասյանին:
Շնորհակալություն, սպասենք Սորոսի գրասենյակի արձագանքին»: