Թուրքմենստանում Դմիտրի Մեդվեդևին շուն են նվիրել․ նա անմիջապես սկսել է սիրել կենդանուն (տեսանյութ)
Թուրքմենաստանի մայրաքաղաք Աշխաբադում երեկ կայացել է հանդիպում Ռուսաստանի ու Թուրքմենստանի ներկայացուցիչների միջև։ Ռուսական կողմից հանդիպմանը գնացել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հանդիպման ժամանակ Մեդվեդևը նշել է, որ Աշխաբադն ունի զարգացման մեծ պոտենցիալ։ Սակայն հանդիպման ամենահետաքրքիր մասը եղել է պաշտոնական քննարկումից հետո, որի ժամանակ երկու երկրների ներկայացուցիչները իրար նվերներ են փոխանցել։
Թուրքմենստանի ղեկավարը Մեդվեդևին նվիրել է միջինասիական հովվաշուն, իսկ Մեդվեդևն էլ իր հերթին նվիրել է «Թուրքմենստանի ճարտարապետական շինությունները» վերնագրով գիրքը։