Նիսյա, պարտք, վարկ, հետո՝ կնոջ օղերը, հետո էլ՝ բաժանվում են․ ամուսիններից մեկը կարող է արգելել մյուսին գնալ խաղատուն (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Օրինագիծը ներկայացնող Ալեն Սիմոնյանը նշեց, որ նոր օրենքով ամուսիններից մեկը կարող է արգելել իր կողակցին մտնել խաղատուն։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հարց տվեց, թե արդյոք այդ ժամանակ չի՞ խախտվում մարդու ազատությունը։
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ հենց այնպես չէ, որ ինքը շեշտեց, որ հենց ամուսիններից մեկը կարող է արգելել մյուսին ու դատարանի միջոցով կարող է արգելել։ Նա նկատեց, որ այստեղ խոսքն ընդհանուր գույքի մասին է, օրինակ՝ ամուսինը կարող է վերցնել կնոջ օղերը։
«Եթե ամուսինը բնակարանը վաճառում է, դա նաև կնոջ բնակարանն է»,- ասում է Ալեն Սիմոնյանն ու նկատում, որ ավելի շատ մարդկանց գրավում է նիսյա համակարգը, որի դեպքում զանգով կարելի է խաղադրույք կատարել։
«Այդպես սկզբում նիսյա են ընկնում, կուտակվում է պարտք, հետո վարկ, հետո կնոջ օղերն է տանում դնում, հետո բաժանվում են մարդիկ»,- ասում է Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում