Ջուլիան Ասանժը ենթարկվել է հոգեբանական տանջանքների
Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայում հոգեբանական տանջանքների է ենթարկվել: Այս մասին ՄԱԿ-ում հայտարարվել է հատուկ զեկույցով: Ասանժին այցելել են բրիտանական բանտում և նրա պահվածքը վերլուծելով եկել այն եզրահանգման, որ նրա վրա հոգեբանական մեծ ճնշումներ են իրականացնում:
Ավելի վաղ WikiLeaks-ի հիմնադիրը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր բանտին կից հիվանդանոց: Օրերս Ասանժն ի վիճակի չէր եղել մասնակցել դատական լսումներին, ինչն էլ ստիպված հետաձգվել էր: Լոնդոնյան դատարանը պետք է որոշում կայացնի, թե որ երկիր պետք է արտահանձնի Ասանժին՝ ԱՄՆ, թե Շվեդիա:
Երկու երկրներում էլ Ասանժի դեմ քրեական գործ կա հարուցված: