Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)Բրազիլիան հայտարարել է Ուկրաինայում չորս վարձկանների մահվան կամ անհետացման մասին
Վազող տողեր

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գեղամ Գևորգյանը

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների
խորհրդի նիստը՝ օրակարգային 2 հարցով:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 11
նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց, որոնցից երկրորդը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից առաջադրվեց երկու թեկնածու՝ ԵՊՀ գիտական
քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր, 
ԵՊՀ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ
ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամները հանդես եկան ելույթներով՝ արտահայտելով
իրենց դիրքորոշումները: Ելույթով հանդես եկան նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր
պաշտոնակատարի թեկնածուները:

Գեղամ Գևորգյանն իր ելույթում ասաց, որ ցավալի է, որ իր անունը վերջին շրջանում կապվել է քաղաքական իրադարձությունների, հեղափոխության կամ հակահեղափոխության հետ. «Ես տարիներ շարունակ աշխատել և ծառայել եմ գիտությանն ու կրթությանը: Ես չեմ ամաչում այն կադրերից, որ հիմա շրջանառվում են համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես եմ համալսարանում դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին: 

Ինձ համար ցավալի է, որ դրանց մասին դատողություն են անում այն մարդիկ, որոնք, այդ երկու դռների հետևում նստած, դողում էին և չգիտեին՝ ինչ անեին»:

Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս պահին անտրամաբանական է խոսել ծրագրային 
դրույթների մասին այն պարագայում, երբ երեք ամսվա ընթացքում լինելու են քննաշրջան և արձակուրդ, ապա համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ. «Թե ինչպիսի վարչական աշխատող եմ եղել ես, համալսարանականները գիտեն, ովքեր էլ չգիտեն, այս ընթացքում կարող էին հետաքրքրվել: Այս նույն ամբիոնից ես դեռ երկու տարի առաջ խոսել եմ համալսարանում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն անհետևանք մնաց:

Երբ լինեն ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, ես հանդես կգամ ծրագրային ելույթով, որը կքննարկվի և կամ կհաստատվի, կամ չի հաստատվի»:

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ հեռանկարային ծրագրերի մասին խոսելը դեռ շատ վաղ է, իսկ կարճաժամկետ ծրագրերի մասին խոսելով՝ փաստեց, որ առաջին հերթին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է կայունություն ապահովի բուհում:

«Պետք է գործուն քայլեր ձեռնարկենք՝ առողջ մթնոլորտ ձևավորելու համար: Բացի դրանից՝ կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է
բավարար պայմաններ ապահովի՝ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կազմակերպելու համար: Իհարկե, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իրավական տեսանկյունից անմիջական կազմակերպման պատասխանատվություն չի կարող կրել, բայց մթնոլորտի ընդհանուր տեսանկյունից դա կարևոր է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ հարցը չպետք է քաղաքականացվի, պետք է առաջնորդվել համալսարանի
շահերով, պետք է լինի իրավիճակի վերահսկում:

Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն:

Գեղամ Գևորգյանը 1975-1980 թթ. սովորել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական  ֆակուլտետում: 1982 թ. պաշտպանել է «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1992 թ. պաշտպանել է «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ» թեմայով դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Գեղամ Գևորգյանը 1980-1984 թթ. եղել է ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ, 1984-1992 թթ.՝ ԵՊՀ դոցենտ, իսկ 1992-1997 թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր:

1997-2004 թթ. եղել է ԵՊՀ մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչը, իսկ 2004-2008 թթ.՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: 2008-2019 թթ. եղել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը: 2010 թ.-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է:

Գեղամ Գևորգյանն աշխատել է նաև Հունգարիայի Էտվոշի համալսարանում, Մոսկվայի
Սպեկլովի ինստիտուտում և Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում:

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է իրական անալիզը, հարմոնիկ անալիզը և օրթոգոնալ շարքերը:

Գեղամ Գևորգյանը ԵՊՀ 050 մասնագիտական խորհրդի նախագահ է, «ՀՀ ԳԱԱ  տեղեկագիր։ Մաթեմատիկա» ամսագրի խմբագրության անդամ, «Proceedings of YSU»
հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, ԳԱՏԱՀ խորհրդի անդամ և «Հետազոտական
մաթեմատիկա» հիմնադրամի խորհրդի անդամ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արժանացել է «Անանիա Շիրակացի»
մեդալին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին: