Մարիո Բալոտելիի կոպիտ խախտումը. նա որակազրկվել է 4 խաղով (տեսանյութ)
Ֆրանսիական «Մարսել»-ի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին որակազրկվել է 4 խաղով: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
28-ամյա իտալացին Ֆրանսիայի առաջնության վերջին տուրի խաղում շատ կոպիտ խախտում է իրականացրել «Մոնպելիե»-ի ֆուտբոլիստ Դանիելե Կոնգրեի նկատմամբ: Իտալացին բաց կթողնի նոր առաջնության առաջին 4 խաղերը:
Այս տարի նա մասնակցել է 28 հանդիպման և դարձել 8 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: