Հյուսիս-հարավի ենթակապալառու ընկերության աշխատակիցները չեն վճարվել․ կապալառուն սնանկացման գործընթացում է․ փոխնախարար (տեսանյութ)
Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում իրականացվող բողոքի ցույցի մեղավորը Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը չէ։ Այդ մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունն իր պարտավորությունները կատարել է, իսկ այն, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը փակած ենթակապալառու ընկերության աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել, դա իսպանական «Կորսիան Կորվիամ» կապալառու ընկերության մեղքն է, որը չի վճարել նրանց։
«Ենթակապալառուները չեն վճարվել հիմնական կապալառուի կողմից, աշխատակիցներն էլ չեն վճարվել գործատուների կողմից։ Հիմնական կապալառուն «Կորսիան Կորվիամ» ընկերությունն է, որը իրականացնում էր Տրանշ 2-ի հիմնանորոգման աշխատանքները, սակայն երկար ժամանակ է՝ այդ աշխատանքները դադարեցված են»,- նշեց փոխնախարարը։
Ճշտող հարցին, թե «Կորսիան Կորվիամ» ընկերությունը սնանկության գործընթացո՞ւմ է, փոխնախարարը դրական պատասխանեց․
«Իսպանական ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի, գտնվում է սնանկության գործընթացի մեջ, մենք փորձում ենք իրենց հետ բանակցելով հարցին լուծում տալ: Սնանկության գործընթացը 2 տարի է, ինչ կա, նոր չէ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում