Շոտլանդիան ցանկանում է դառնալ եվրոպական անկախ պետություն
Շոտլանդիայի կառավարությունը նոր օրենք է մշակել, որով հնարավոր է դառնում Մեծ Բրիտանիայից անկախանալու նոր հանրաքվեի անցկացումը: Բրիտանական մամուլի ունեցած տեղեկություններով անկախության նոր հանրաքվեն հնարավոր է անցկացվի առաջիկա երկու տարում:
Փաստաթուղթը հնարավորություն կտա Շոտլանդիային դառնալ անկախ եվրոպական երկիր: Հինգ տարի առաջ Շոտլանդիան հանրաքվե էր անցկացրել, որով շոտլանդացիների մեծ մասը նախընտրել էր մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
Պաշտոնական Էդինբուրգը բազմիցս դեմ է արտահայտվել Brexit-ին, ինչն էլ նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն է առաջացրել: