Կողմ 30, դեմ 53. մերժվեց նաև ՍԴ դատավորի «2-րդ պրոֆեսիոնալ և պարկեշտ թեկնածուն»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրության արդյունքները.
«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը չընտրվեց: Կողմ 30, դեմ 53:
Սա երկրորդ պրոֆեսիոնալ և պարկեշտ թեկնածուն էր, որը մերժվեց ԱԺ կողմից»,-գրել է Սամսոնյանը: