«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին». Պեսկով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին: Այս մասին այսօր՝ մայիսի29-ին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե բացի ՉԺՀ նախագահից, էլ ո՞վ կմասնակցի ՊՄՏՖ-ին:
«Մնացածին (ղեկավարներին) ես այժմ չեմ նշի, որովհետև առայժմ չկան վերջնական հաստատումներ»,- հավելել է Պեսկովը:
Նշենք, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը կանցկացվի հունիսի 6-8-ը: