Հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանը հոգեբանական լուրջ խնդիրներ ունի
«Գահերի խաղը» ֆիլմաշարի աստղ Քիթ Հարինգտոնը դիմել է աջակցության կենտրոն՝ ալկոհոլիզմից և սթրեսից ազատվելու համար: Նրա ընկերներից մեկի խոսքով՝ դերասանն այդ վիճակում է հայտնվել «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի նկարահանումների ավարտից հետո:
Արևմտյան լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ Հարինգտոնն արդեն մեկ ամիս է վերականգնողական բուժում է ստանում Կոնեկտիկուտում գտնվող կլինիկաներից մեկում:
Այս ընթացքում Հարինգտոնին մեծ աջակցություն է ցուցաբերում նրա կինը՝ Ռոուզ Լեսլին, ով Հարինգտոնի հետ նկարահանվել է «Գահերի խաղում»: