Քննարկել են, թե ովքեր են գլխավորելու Եվրախորհրդարանը
Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական միության երկրների ոչ պաշտոնական հանդիպում: Հանդիպման մասնակիցները քննարկել են, թե ովքեր են գլխավորելու Եվրամիության առանցքային ինստիտուտները: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Պաշտոնապես Եվրամիության ղեկավարը կնշանակվի հունիսին: Եվրախորհրդի ներկայացուցիչ Դոնալդ Տուսկը հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ դեռ չի քննարկվել, թե ով է գլխավորելու Եվրոպական խորհրդարանը, դա կարվի հունիսի սկզբին սպասվելիք հանդիպմանը:
Նա հավելել է, որ Եվրախորհրդարանի առանցքային պաշտոնները կզբաղեցնեն երկու կին և երկու տղամարդ: