«Բարսելոնա»-ն կարող է չգնել Անտուան Գրիզմանին և դե Լիգտին
Հոլանդական «Այաքս»-ի պաշտպան Մաթիաս դե Լիգտի ու Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխությունը «Բարսելոնա» դեռ հարցականի տակ է։ Այս մասին տեղեկանում ենք RAC 1 սպորտային ամսագրից։
Նշվում է, որ մասնավորապես դե Լիգտի տրանսֆերից կատալոնական ակումբը գրեթե հրաժարվել է, քանի որ նրա գործակալ Մինո Ռայոլան շատ բարձր գումարներ է ցանկանում իսպանական ակումբից։
Ընդգծենք, որ կատալոնական ակումբը ցանկանում է գտնել թիմի մի շարք ֆուտբոլիստներին փոխարինող երիտասարդ ու լավ կադրեր։