«Միլան»-ը հեռացնում է Ջենարո Գատուզոյին
Իտալական «Միլան»- գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն այլևս չի լինի թիմի գլխավոր մարզիչը։ Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Նա նշում է, որ որոշումը կայացվել է երեկ երեկոյան թիմի տնօրեն Իվան Գազիդիսի հետ հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թիմը կլքի նաև Լեոնարդոն, ով համարվում է ակումբի սպորտային տնօրենը։
Նշվում է, որ այս հեռացումների մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։