Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել՝ հայտնաբերվել է սուբուտեքս (տեսանյութ)
Մայիսի 15-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել, որոք իրացրել են ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ:
Արդյունքում Փոքր Վեդի գյուղի կենտրոնական փողոցից ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել Լուսառատ գյուղում ապրող 48-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնբերվել է սուբուտեքսի կես դեղահաբ:
Հետագայում պարզվել է, որ բերման ենթարկվածը թմրամիջոցը ձեռք է բերել Արարատ գյուղում ապրող մի տղամարդուց, ով ևս բերման է ենթարկվել:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում