«Մենք ենք, մեր աղբը» շարքից. հե՜յ, ո՞վ կա քաղաքապետարանում (տեսանյութ)
Ինչպես և խոստացել էր Երևանի քաղաքապետ դարձած, կոմիկ-դերասան Հայկ Մարությանը, աղբահանության վիճակը մինչև հունիս-հուլիս ամիսներ կարող է ավելի վատանալ։ Բոլոր նրանց համար, ովքեր չեն հիշում կամ չեն լսել, նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Հայկ Մարությանը կառավարության նիստի ժամանակ աղբահանության վիճակի մասին, մեղմ ասած, զեկուցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երբ Մարությանն ասաց, որ աղբը տարհանող մեքենաների հետ կապված խնդիրներ կան, Փաշինյանն ուղիղ հարց ուղղեց Հայկ Մարությանին, թե «այսինքն՝ ուզում եք ասել վիճակը ավելի՞ կվատանա», ինչի Մարությանը դրական պատասխանեց։ Նա նաև կատակով ասաց, որ դեռ կատաստրոֆիկ վիճակի չենք հասել:
Ինչ է ստացվում, որ Հայկ Մարությանի խոստումն է, որը եկավ ու փակեց նրա նախընտրական՝ աղբահեռացման մասին տված խոստումը։
Ինչպես ողջ Երևանի ողջ տարածքում, այնպես էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում աղբը շարունակում է ավելի մեծ տարածքներ գրավել ու գարշահոտությամբ լցնել ողջ տարածքը:
Ստորև տեղադրված տեսանյութը Ծարավ աղբյուրն է ներկայացնում, սակայն այսօրինակ տեսարաններ կարելի է տեսնել քաղաքի տարբեր թաղամասերում:
Աղբն արդեն մի տեսակ աչքի սովոր է դառնում՝«մենք ենք, մեր աղբը»...