Huawei ընկերության տնօրենը դեմ է, որ Չինաստանում արգելվի Apple-ի վաճառքը
Huawei ընկերության տնօրենը հայտարարել է, որ ինքը դեմ է, որպեսզի Չինաստանում արգելվի Apple ընկերության արտադրանքը:
Bloomberg-ին տված հարցազրույցում Huawei-ի տնօրեն Ժեն Չժենֆեյը ասել է, որ եթե նման պատժամիջոցներ մտցնելու հարց քննարկվի, ապա նա առաջինը դեմ կլինի: Նա ասել է նաև, որ Apple-ին իր ուսուցիչն է համարում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն չինական Huawei ընկեչության գաջեթներն արգելել էր իր երկրի տարածքում, դրանց օգտագործումը համարելով ազգային անվտանգության տեսանկյունից վտանգավոր, չնայած որ նախքան արգելքի կիրառմանը Huawei ընկերությանը 90 օրով լիցենզիա էր տրամադրվել՝ ԱՄՆ-ում գործունեությունը շարունակելու համար: