Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում
Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքներն են հաշվում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ընտրություններին մասնակցել է Եվրամիության անդամ 28 երկիր: Ընտրությունների արդյունքում Եվրոպական խորհրդարանում շատ բան չի փոխվել, սակայն առանձին երկրների արդյունքներում անակնկալներ են գրանցվել:
Այդպես, Ֆրանսիայի արդյունքներով Մարի Լը Պենի կուսակցությունն ավելի շատ ձայներ է հավաքել, քան նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած կուսակցությունը: Մեծ Բրիտանիայում հաղթող է ճանաչվել կոշտ Brexit-ի կողմնակից դաշինքը, որը շուրջ 30% ձայներ է հավաքել: