Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը հայտարարություն է տարածել
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանին տեսնել թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում: Կոլեկտիվի անդամները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:
Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով:
Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի: Ժողովին հրավիրվում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Լրագրողների մուտքը Օպերային թատրոնի ծառայողական անցակետից»: