«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը (ուղիղ) Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն (ֆոտո) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը. Ավետիք Չալաբյան Մենք մինչև օրս որևէ տվյալ չունենք, թե ով ինչ նպատակով ներխուժեց խմբագրություն. Քնար Մանուկյան (տեսանյութ) Թույլ չենք տա նոր զոհ․ մի ստիպեք, որ պոտենցյալ զորակոչիկների մայրերով փողոց դուրս գանք․ Նինա Կարապետյանց (տեսանյութ) Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը պատասխանել է Ալիևին Հայաստանի իշխանությունները վարում են Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը նվազեցնելու քաղաքականություն. Արթուր Ղազինյան Տեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը». գաղտնազերծված փաստաթղթեր. 168.am Բանակը PR-ի տեղ չէ, չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, անգամ եթե այսօր նախարար ու պատգամավոր են․ Վանեցյան. Aravot.am
Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել Իսպանիա «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը (ուղիղ) Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների դեմքերին հայտնվել են վերքեր՝ անընդհատ դիմակներ կրելուց (լուսանկարներ) Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն (ֆոտո) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Փրկարարները կուտակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա (տեսանյութ) Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը. Ավետիք Չալաբյան Գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում ավելի քան 32 000 պոտենցիալ դոնոր կա, 34-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները Սիրուշոն 5-ամյա որդու՝ Ռոբերտի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Պուտինը Լիբիա զորք չի ուղարկել. Դմիտրի Պեսկով Իկրայի պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, դա եղել է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Երկրում մթնոլորտը պետք է փոխվի. բանակում կորուստների հարցն արդեն անվտանգության խնդիր է. Էլինար Վարդանյան «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված». Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին (տեսանյութ) Մենք մինչև օրս որևէ տվյալ չունենք, թե ով ինչ նպատակով ներխուժեց խմբագրություն. Քնար Մանուկյան (տեսանյութ) Թույլ չենք տա նոր զոհ․ մի ստիպեք, որ պոտենցյալ զորակոչիկների մայրերով փողոց դուրս գանք․ Նինա Կարապետյանց (տեսանյութ) Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը պատասխանել է Ալիևին Սիրունն իր սիրելիի հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել (ֆոտո) Հայաստանի իշխանությունները վարում են Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը նվազեցնելու քաղաքականություն. Արթուր Ղազինյան Տեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը». գաղտնազերծված փաստաթղթեր. 168.am Դարբնիկ գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը Բանակը PR-ի տեղ չէ, չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, անգամ եթե այսօր նախարար ու պատգամավոր են․ Վանեցյան. Aravot.am Որ դեպքում և որքան կարող է բռնագանձվել պարտապանի աշխատավարձից. իրազեկում ԿԳՄՍՆ-ն 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար. Ա. Բախշյան Ահա ինչ ենք ակնկալում միջազգային հանրությունից. մնացածը մենք կանենք. Թևան Պողոսյան Diamond Princess նավում կորոնավիրուսով վարակվել է 44 ամերիկացի Էլթոն Ջոնը, թոքաբորբի պատճառով, կորցրել է ձայնը համերգի ժամանակ (տեսանյութ) Սասուն Միքայելյան, գո՞հ եք Ձեր «գերագույն հրամանատարից» Սարգիս Ադամյանի գոլերը՝ «Բավարիայի» և «Բորուսիայի» դարպասներին (տեսանյութ) Չինաստանում կորոնավիրուսից 24 ժամում 100 մարդ է մահացել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սպիտակ տունը մանրամասներ է ներկայացրել Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցից Այլեւս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում. Արմեն Աշոտյան Լուիզա Ներսիսյանը կրքոտ լուսանկար է հրապարակել (ֆոտո) Քիմ Քարդաշյանն առանց կրծքկալի լուսանկար է հրապարակել (ֆոտո) Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը «Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց» Այսօր հայ զինծառայող է վիրավորվել ադրբեջանցի դիպուկահարների կողմից. Փաշինյանը՝ Ալիեւին (տեսանյութ) Փաշինյան-Ալիև դեբատն ապացուցեց, որ կողմերը խոսում են տարբեր լեզուներով. քաղաքագետ Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Հրվ. Կովկասում Ադրբեջան անունով պետություն չկար. Փաշինյան Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Ալեքսանդր Լապշինը՝ հայկական բանակում տիրող իրավիճակի մասին Փաշինյանն ու Ալիեւը մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը (տեսանյութ) Հայկ Սարգսյանը որևէ քրգործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ. Երևանի քաղաքապետարան «Այս աշխարհը փոխվում և փոխվելու է, և եթե մենք շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, մենք շատ առումներով դեմ կառնենք պատի». Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ Արցախում 9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել (տեսանյութ) Չավուշօղլուն կմեկնի Մոսկվա՝ Իդլիբի հարցի քննարկման համար Ղազախստանում զանգվածային անկարգություններից տուժած ընտանիքներին օգնություն են տրամադրել «Այս երգն ընկերների մասին է, և ինձ դուր եկավ». Բաչո Ռամիշվիլին Արմեն Աշոտյանի երգը վրացերեն է ձայնագրել (տեսանյութեր) ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն Այս իշխանությունը վերածվում է ապաժողովրդական մի խմբի, բայց որտե՞ղ է ժողովուրդը․ քաղաքագետ Վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. Արցախի ՊԲ հրամանատար Զանգվածային անկարգությունների հետևանքով Ղազախստանում մոտ 200 մսրդ է տուժել Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտ, մեքենա է հրդեհվել․ 62-ամյա վարորդը հոսպիտալացվել է Սիրուշոյի ռոմանտիկ լուսանկարն ու գրառումը սբ. Վալենտինի կապակցությամբ(ֆոտո) Հեղափոխական դիվերսիա Հայաստանի ու Արցախի դեմ. Փաշինյանի աղմկոտ լռությունը. Անդրանիկ Թևանյան Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին. ՀՔԾ Անցնող շաբաթվա իրադրությունը՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Արմեն Աշոտյանը հրապարակել է երեկ զոհված սպա Հայկ Ասրյանի հետ համատեղ լուսանկարը (ֆոտո) Կոտայքի մարզի Քասախ գյուղի դաշտամիջյան հատվածում իր ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 61-ամյա քաղաքացու դին (ֆոտո) ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում է, որ իրենք մտահոգություններ ունեն կապված հանրաքվեի հետ. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Անցած 43 օրերի ընթացքում ոչ մարտական գործողությունների ժամանակ գրանցվել է 10 մահ, ընդ որում` 7-ը գրանցվել է վերջին 13 օրում. Նաիրա Զոհրաբյան (ֆոտո) Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրգործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին. ՔԿ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ (տեսանյութ) Չինաստանում կորոնավիրուսից 2 ամսական երեխա է բուժվել Թեման` արդեն գիտեք. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ ԱԺ-ում փակ քննարկում կլինի Զոհերը պատահական չեն, մեզ ինչ-որ որոշման են նախապատրաստում․ Ստեփան Դանիելյան Նիկո՛լ, Նժդեհի անունը տալով, մեր ազատագրած հողերն ես փորձում հանձնե՞լ. ռազմական գործիչ Երեւանում կնոջ դի է հայտնաբերվել «168 ժամ». Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը «Հրապարակ». Հայկ Մարությանը մինչև փետրվարի վերջ ժամանակ ունի «Փաստ». Վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ՔՊ-ականներ պաշտոններ են ստանում տեղակալների մակարդակով Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» առաջիկա 2 տարում չի մասնակցի Չեմպիոնների լիգային «Հրապարակ». «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու». Միթչ Մըքքոնել «Ժողովուրդ». «Այո»-ին մասնակցելը կարող էր դիտվել թուլության կամ վախի նշան Ճապոնացիները կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղամիջոց կփորձարկեն «Հրապարակ». «Ոչ»-ի շտաբ կձևավորվի. «Հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար» Ադրբեջանի բանակը ևս կորուստներ ունի. razm.info (լուսանկարներ) Շիրակում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների, 6 անգամ՝ դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշը

Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ:

Կառավարության ղեկավարը ողջունել է դեսպաններին և նշել, որ ուրախ է հանդիպման առիթի համար: Վարչապետն ասել է, որ կառավարության ձևավորման օրից մեկ տարի անց պատեհ է համարում կիսվել միջազգային գործընկերների հետ տպավորություններով՝ մեկ տարվա արդյունքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:

Ներկայացնելով մեկ տարվա աշխատանքի իր գնահատականը՝ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է տնտեսական խնդիրներին, դրանց տրված լուծումներին և արձանագրված արդյունքներին: «Առաջին խնդիրը, որ ունեցել ենք տնտեսական առումով, մակրոտնտեսական կայունության պահպանումն է: Եվ ոչ առանց դժվարությունների մենք այս խնդիրը կարողացանք լուծել, որովհետև նախորդ տարվա սեպտեմբերին, այսինքն՝ հեղափոխությունից ընդամենը 3 ամիս անց, մենք ռեցեսիոն շեմին մոտեցանք, և տնտեսական իրավիճակը կարող էր լարվել: Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ նեգատիվ միտումները, և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: Պետք է ասեմ, որ թեև այս աճի ծավալը մեզ գոհացնում է, բայց մենք հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխության վիճակագրությունը մի փոքր ավելին է: Առնվազն մենք պետք է փորձենք, կարողանանք 2-3 տոկոսով ավելացնել մեր տնտեսական աճի տեմպը:

Տնտեսության մեջ հետաքրքիր միտումներից կարող եմ առանձնացնել ստվերային տնտեսության կրճատումը: Ըստ էության, նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում հայտնվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանք այն աշխատատեղերն են, որոնք գործատուներն իրենք են հայտարարագրել հարկային մարմիններում, այսինքն՝ սրանք ոչ թե վերլուծության արդյունք են, ինչպես հաճախ մեր քաղաքական մրցակիցները փորձ են անում ներկայացնել, այլ կոնկրետ գործատուների, բիզնեսի կողմից հայտարարագրված ցուցանիշներ, որոնք նրանք ներկայացրել են հարկային մարմիններին, որը նրանց համար առաջացրել է հարկային պարտավորություններ: Եվ մեր գնահատականն այն է, որ այս 51 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղերն են նախորդ տարվա ընթացքում: Դա ստացվում է մոտավորապես 10 հազար աշխատատեղ, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ:

Հաջորդ ցուցանիշը, որի մասին ես կուզենայի նշել, պետական բյուջեի եկամտային մասի գերակատարումն է: Մենք արդեն հայտարարել ենք, որ այս տարվա պետական բյուջեն 62 մլրդ դրամով առնվազն գերակատարելու ենք: Դա մոտավորապես 130 մլն դոլար է: Եվ այստեղ էլ, երբ ես առաջին անգամ այս մասին հայտարարեցի, ասվում էր, որ դեռ տարին կավարտվի, կտեսնենք՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք իրականում մի փոքր խորամանկություն ենք արել և գործնականում արդեն ունենք այդ թիվը: Եվ կասկած չկա, որ մինչև տարեվերջ պետական բյուջեի գերակատարման ծավալները կլինեն շատ ավելի մեծ:

Հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի նշել, առևտրի ոլորտին է վերաբերում: Անցած տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս մեր երկրում 84 մլն ՀԴՄ ավելի է տպվել, քան նախորդ տարի, ինչը նշանակում է, որ այսքան ավելի գործարք տեղի է ունեցել և տեղի է ունեցել ոչ ստվերում, ինչն ապահովել է մեր հավելյալ բյուջետային եկամուտների մի զգալի մասը:

Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրումներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար: Բայց կա նաև համոզմունք և գիտակցում, որ առանց իրապես անկախ դատական համակարգի մենք այս խնդիրը լիարժեք չենք լուծի, որովհետև ցանկացած ներդրող ուզում է իր ներդրումների, ձեռք բերած սեփականության անվտանգություն, իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել միայն իրապես անկախ դատական համակարգը, որը հիմնվում է օրենքների վրա, և սուբյեկտիվ մոտեցումները բացառվում են», - ասել է կառավարության ղեկավարը:

Ինչ վերաբերում է քաղաքական առումով հաջողություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 հիմնական արդյունք է առանձնացրել: «Առաջինն այն է, որ մենք քաղաքական առումով նույնպես կարողացել ենք մեր երկրում ապահովել կայունություն և բնականոն ժողովրդավարական զարգացումներ, և, ի վերջո, ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են՝ որպես ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ, և դա շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար: Այսպիսի բան մեր երկրում տեղի չէր ունեցել, առնվազն խորհրդարանական ընտրությունների մասով: Իհարկե, խորհրդարանական ընտրությունների հետ կապված կարող եմ ասել, որ ես ինքս հույս ունեի, որ խորհրդարանում ներկայացված ուժերի թիվը շատ ավելի մեծ կլիներ, բայց մարդիկ ընտրեցին այնպես, ինչպես ընտրեցին, և կարծում եմ, որ այսօր էլ խորհրդարանում ներկայացված է այն քաղաքական ներկապնակը, որը պետք է ներկայացված լիներ: Եվ մենք միարժեքորեն համարում ենք սա մեր ամենամեծ քաղաքական ձեռքբերումը, որ մեզ հաջողվել է ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություն անել:

Ես դեռ շատ երկար ժամանակ առաջ մի քանի անգամ ընդգծել եմ իմ ելույթներում, հոդվածներում, երբ դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, որ ընդհանրապես ժողովրդավարական իշխանության ամենամեծ առաքելությունը ոչ միայն ազատ, արդար ընտրություններով իշխանության հասնելն է, այլև ազատ, արդար ընտրություններով իշխանությունից հեռանալը: Եվ այս առումով կարծում եմ, որ մենք որևէ կերպ չենք կարող և չենք շեղվի այս տեսլականից, որովհետև նախկինում էլ բազմիցս դա համարել եմ անձամբ իմ ամենամեծ քաղաքական առաքելությունը: Թե ինչքան դա կտևի, արդեն քաղաքական գործընթացների և ժողովրդի որոշելիքն է», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ արտաքին քաղաքական ասպարեզում նույնպես հաջողվել է կայունություն ապահովել. «Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր: Մեզ հաջողվեց, ի վերջո, նաև որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն:

Մեզ հաջողվեց բնականոն զարգացնել մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ: Մենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ճանապարհային քարտեզն արդեն վերջնականացնելու փուլում ենք, և, ըստ էության, առաջիկա շաբաթների ընթացքում կվերջնականանա, և մենք այդ ուղղությամբ կաշխատենք:

Մեր մյուս գործընկերների հետ նույնպես բնականոն հարաբերություններ ենք հաստատել: Մեզ հաջողվել է պահպանել և զարգացնել լավ մթնոլորտը մեր անմիջական հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ: Մենք շատ լավ աշխատանքային մթնոլորտ ենք հաստատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Այս ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է տեղի ունեցել Հայաստանում, որն իսկապես հաջողություն էր և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ մեր կառավարության համար: Այս ընթացքում պաշտոնական այց եմ ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, աշխատանքային այցով եղել եմ Ֆրանսիայում, իհարկե, Բրյուսելում եմ եղել մի քանի առիթներով, Եվրախորհրդում: Կարծում եմ, որ բավական լավ միջավայր և մթնոլորտ է ստեղծվել մեր հետագա հարաբերություւնները զարգացնելու համար Եվրասիա մայրցամաքում:

Մենք բնականոն հարաբերություններ ենք զարգացնում նաև Միացյալ Նահանգների հետ: Վերջերս մեկնարկեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսությունը, և մենք հույս ունենք և համոզված ենք, որ լավ արդյունքներ կունենանք այդտեղ: Իհարկե, մեր այլ գործընկերների հետ նույնպես շատ ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում, շատ ակտիվ աշխատում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, Հնդկաստանի հետ, եվրոպական մեր գործընկերների հետ և համոզված ենք, որ այս կառուցողական մթնոլորտը հնարավոր կինի պահպանել»:

Ապա վարչապետ Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական ոլորտում ստեղծված իրավիճակին՝ խոսելով այս բնագավառում բարեփոխումների անհրաժեշտության և այդ գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորության մասին: «Իհարկե, այսօր մեր ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ: Գիտեք, որ վերջին շրջանում իրադարձություններ են տեղի ունեցել և հիմա էլ կարծես թե շարունակում են տեղի ունենալ:

Քաղաքական խնդիրը, որ կանգնած է կառավարության առաջ, և վերջին մեկ տարվա ընթացքում անձամբ ես ստիպված եմ եղել անընդհատ բախվել մի քաղաքական իրողության հետ, որ մեր հանրային կարծիքը, մեր հանրությունը դատական բոլոր հնարավոր որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա: Չնայած նրան, որ ես հստակ հայտարարել եմ, որ դատական գործընթացներին չեմ մասնակցում և մասնակցելու որևէ ցանկություն չունեմ, բայց վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա, և բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են՝ որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում: Սա նախկինից եկող շատ բարդ իներցիա է: Երբեմն կառավարությունը ստիպված է լինում ուղղակի բարձրաձայն տարանջատվել այդ բոլոր հնարավոր դատական որոշումներից, որովհետև այդտեղ վստահության որոշակի ճգնաժամի խնդիր կարող է առաջանալ:

Եվ, իհարկե, այս փուլում մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների հետ սերտորեն կհամագործակցենք՝ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար, որովհետև ես շատ երկար վերլուծում էի, թե ինչն է, այնուամենայնիվ, այսպիսի վերաբերմունքի և այսպիսի հանրային ընկալման պատճառը: Եվ ինձ համար պարզ էր, որ կա որոշակի դիսաբալանս այսօրվա ստեղծված իրավիճակում: Այդ դիսբալանսն արտահայտվում է հետևյալում. այսօր Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդին և ժողովրդի ընտրությունը, այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավորները, կոնկրետ այդ անուններով մարդիկ հիմա գտնվում են Ազգային ժողովում մի պարզ պատճառով, որովհետև ժողովուրդը քվեարկել է կոնկրետ այդ մարդկանց կողմից ներկայացվող քաղաքական ուժին: Ես հիմա վարչապետ եմ մի պարզ պատճառով, որովհետև, նախ որպես վարչապետի թեկնածու հանդես եմ եկել և այն քաղաքական ուժը, որի համամասնական ցուցակը ես գլխավորել եմ, ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնությունը, և ես այդ քվեի բերումով դարձել եմ վարչապետ:

Քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այդ իշխանությունը, ո՞ւմ իշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունը: Սա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ և ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցով: Եվ այստեղ, այս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն են, և մեր Սահմանադրությունը հստակ գծագրում է, որ այդ պետական մարմինները պետք է ուղիղ կապ ունենան ժողովրդից, այսինքն՝ պետք է ժողովրդի անունից գործելու մանդատ և լիազորություն ունենան: Եվ խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով մենք այդպիսի իրավիճակ չունենք: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ:

Համոզված եմ, որ եկել է ժամանակը այս խնդիրը լուծելու, բայց վստահ եմ նաև, որ չի կարելի վերարտադրել այն դատական նախկին համակարգը, որ մենք ունեցել ենք: Ես երկար տարիներ այդ մասին գրել եմ, ելույթներ եմ ունեցել, նույնիսկ դատապարտվել եմ այդ դատական համակարգի կողմից, և իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կլինեն բացարձակապես անիմաստ, եթե մենք չունենանք իրապես դատական համակարգ, որի որոշումներն ընդհանրապես չմեկնաբանվեն, այսինքն՝ որի որոշումներն ուղղակի ընդունվեն որպես որոշում, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անունից և չի քննարկվում, առնվազն բացի այն ընթացակարգերից, որ բողոքարկում են և այլն: Բայց մեծ հաշվով չկա այդ մթնոլորտը, թե ահա ով ում վրա երբ ինչպես ազդեց, որ այս որոշումը կայացվի: Եվ այս առումով՝ եթե Հայաստանում գործադիր, օրենսդիր իշխանությունները վայելում են ժողովրդի վստահությունը, եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը: Ոչ թե դատական իշխանությունը վայելի կառավարության վստահությունը, այլ ժողովրդի վստահությունը, որովհետև եթե կառավարությունը, օրինակ, ուզենար այս մեկ տարվա ընթացքում, որ Հայաստանում լիներ իր համար վստահելի դատական համակարգ, այդ դատական համակարգը կար և այսօր էլ կա, և կառավարությանը ոչ մի բան չի խանգարում այդ դատական համակարգն իր համար դարձնել վստահելի, մանավանդ, որ այդ դատական համակարգը սովոր է աշխատել այդ պայմաններում, երբ կառավարության և դատական համակարգի միջև կա, այսպես ասած, փոխադարձ վստահություն: Բայց մեզ համար այդ ճանապարհն անընդունելի է եղել և անընդունելի է, որովհետև դա դեմ է այն արժեքներին, որոնց վրա հենվելով մենք Հայաստանում իրականացրել ենք այսպիսի փոփոխություններ: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հարցերին, որոնք վերաբերում էին դատական համակարգում բարեփոխումների իրականացմանը, անցումային արդարադատությանը, ձեռնարկվող քայլերին, կառավարության կառուցվածքային փոփոխություններին, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը և այլն:

 

դիտվել է 686 անգամ
Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել Իսպանիա «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը (ուղիղ) Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների դեմքերին հայտնվել են վերքեր՝ անընդհատ դիմակներ կրելուց (լուսանկարներ) Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն (ֆոտո) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Փրկարարները կուտակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա (տեսանյութ) Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը. Ավետիք Չալաբյան Գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում ավելի քան 32 000 պոտենցիալ դոնոր կա, 34-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները Սիրուշոն 5-ամյա որդու՝ Ռոբերտի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Պուտինը Լիբիա զորք չի ուղարկել. Դմիտրի Պեսկով Իկրայի պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, դա եղել է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Երկրում մթնոլորտը պետք է փոխվի. բանակում կորուստների հարցն արդեն անվտանգության խնդիր է. Էլինար Վարդանյան «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված». Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին (տեսանյութ) Մենք մինչև օրս որևէ տվյալ չունենք, թե ով ինչ նպատակով ներխուժեց խմբագրություն. Քնար Մանուկյան (տեսանյութ) Թույլ չենք տա նոր զոհ․ մի ստիպեք, որ պոտենցյալ զորակոչիկների մայրերով փողոց դուրս գանք․ Նինա Կարապետյանց (տեսանյութ) Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը պատասխանել է Ալիևին Սիրունն իր սիրելիի հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել (ֆոտո) Հայաստանի իշխանությունները վարում են Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը նվազեցնելու քաղաքականություն. Արթուր Ղազինյան Տեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը». գաղտնազերծված փաստաթղթեր. 168.am Դարբնիկ գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը Բանակը PR-ի տեղ չէ, չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, անգամ եթե այսօր նախարար ու պատգամավոր են․ Վանեցյան. Aravot.am Որ դեպքում և որքան կարող է բռնագանձվել պարտապանի աշխատավարձից. իրազեկում ԿԳՄՍՆ-ն 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար. Ա. Բախշյան Ահա ինչ ենք ակնկալում միջազգային հանրությունից. մնացածը մենք կանենք. Թևան Պողոսյան Diamond Princess նավում կորոնավիրուսով վարակվել է 44 ամերիկացի Էլթոն Ջոնը, թոքաբորբի պատճառով, կորցրել է ձայնը համերգի ժամանակ (տեսանյութ) Սասուն Միքայելյան, գո՞հ եք Ձեր «գերագույն հրամանատարից» Սարգիս Ադամյանի գոլերը՝ «Բավարիայի» և «Բորուսիայի» դարպասներին (տեսանյութ) Չինաստանում կորոնավիրուսից 24 ժամում 100 մարդ է մահացել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սպիտակ տունը մանրամասներ է ներկայացրել Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցից Այլեւս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում. Արմեն Աշոտյան Լուիզա Ներսիսյանը կրքոտ լուսանկար է հրապարակել (ֆոտո) Քիմ Քարդաշյանն առանց կրծքկալի լուսանկար է հրապարակել (ֆոտո) Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը «Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց» Այսօր հայ զինծառայող է վիրավորվել ադրբեջանցի դիպուկահարների կողմից. Փաշինյանը՝ Ալիեւին (տեսանյութ) Փաշինյան-Ալիև դեբատն ապացուցեց, որ կողմերը խոսում են տարբեր լեզուներով. քաղաքագետ Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Հրվ. Կովկասում Ադրբեջան անունով պետություն չկար. Փաշինյան Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Ալեքսանդր Լապշինը՝ հայկական բանակում տիրող իրավիճակի մասին Փաշինյանն ու Ալիեւը մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը (տեսանյութ) Հայկ Սարգսյանը որևէ քրգործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ. Երևանի քաղաքապետարան «Այս աշխարհը փոխվում և փոխվելու է, և եթե մենք շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, մենք շատ առումներով դեմ կառնենք պատի». Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ Արցախում 9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել (տեսանյութ) Չավուշօղլուն կմեկնի Մոսկվա՝ Իդլիբի հարցի քննարկման համար Ղազախստանում զանգվածային անկարգություններից տուժած ընտանիքներին օգնություն են տրամադրել «Այս երգն ընկերների մասին է, և ինձ դուր եկավ». Բաչո Ռամիշվիլին Արմեն Աշոտյանի երգը վրացերեն է ձայնագրել (տեսանյութեր) ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն Այս իշխանությունը վերածվում է ապաժողովրդական մի խմբի, բայց որտե՞ղ է ժողովուրդը․ քաղաքագետ Վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. Արցախի ՊԲ հրամանատար Զանգվածային անկարգությունների հետևանքով Ղազախստանում մոտ 200 մսրդ է տուժել Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտ, մեքենա է հրդեհվել․ 62-ամյա վարորդը հոսպիտալացվել է Սիրուշոյի ռոմանտիկ լուսանկարն ու գրառումը սբ. Վալենտինի կապակցությամբ(ֆոտո) Հեղափոխական դիվերսիա Հայաստանի ու Արցախի դեմ. Փաշինյանի աղմկոտ լռությունը. Անդրանիկ Թևանյան Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին. ՀՔԾ Անցնող շաբաթվա իրադրությունը՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Արմեն Աշոտյանը հրապարակել է երեկ զոհված սպա Հայկ Ասրյանի հետ համատեղ լուսանկարը (ֆոտո) Կոտայքի մարզի Քասախ գյուղի դաշտամիջյան հատվածում իր ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 61-ամյա քաղաքացու դին (ֆոտո) ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում է, որ իրենք մտահոգություններ ունեն կապված հանրաքվեի հետ. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Անցած 43 օրերի ընթացքում ոչ մարտական գործողությունների ժամանակ գրանցվել է 10 մահ, ընդ որում` 7-ը գրանցվել է վերջին 13 օրում. Նաիրա Զոհրաբյան (ֆոտո) Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրգործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին. ՔԿ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ (տեսանյութ) Չինաստանում կորոնավիրուսից 2 ամսական երեխա է բուժվել Թեման` արդեն գիտեք. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ ԱԺ-ում փակ քննարկում կլինի Զոհերը պատահական չեն, մեզ ինչ-որ որոշման են նախապատրաստում․ Ստեփան Դանիելյան Նիկո՛լ, Նժդեհի անունը տալով, մեր ազատագրած հողերն ես փորձում հանձնե՞լ. ռազմական գործիչ Երեւանում կնոջ դի է հայտնաբերվել «168 ժամ». Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը «Հրապարակ». Հայկ Մարությանը մինչև փետրվարի վերջ ժամանակ ունի «Փաստ». Վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ՔՊ-ականներ պաշտոններ են ստանում տեղակալների մակարդակով Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» առաջիկա 2 տարում չի մասնակցի Չեմպիոնների լիգային «Հրապարակ». «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու». Միթչ Մըքքոնել «Ժողովուրդ». «Այո»-ին մասնակցելը կարող էր դիտվել թուլության կամ վախի նշան Ճապոնացիները կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղամիջոց կփորձարկեն «Հրապարակ». «Ոչ»-ի շտաբ կձևավորվի. «Հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար» Ադրբեջանի բանակը ևս կորուստներ ունի. razm.info (լուսանկարներ) Շիրակում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների, 6 անգամ՝ դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշը
website by Sargssyan