ՊՆ-ի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի որդու վերաբերյալ

Այս թեմայով
- «168 ժամ». Փաշինյանը ցանկանում է վերադարձնել ԼՂ հարցով բանակցությունների՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ ձևավորված ֆորմատը. Զուրաբյան
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է խիստ անհանգստացնող ցածր շեմի
- Փաշինյանի անկատար խոստումները կկոմպենսացնի հայկական «jingle bells»-ը, թանկացումներն էլ՝ խոզի բուդ չուտելը
- «Իրավունք». Աշխատավարձով եմ ապրում և 10 հազարից ավելի չեմ կարող փոխանցել. Հրաչ Հակոբյանը՝ մարտահրավերի մասին
Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈւ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:
«Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին։
Պաշտպանության նախարարությունը վերստին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, առավել եւս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերն օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Միեւնույն ժամանակ՝ եւս մեկ անգամ կոչ ենք անում զինված ուժերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտել ՊՆ համապատասխան ծառայությունից»,- ասված է ՊՆ-ի տարածած հայտարարությունում: