Թերեզա Մեյը խոստացել է նոր հանրաքվե իրականացնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Brexit-ի համար նոր հանրաքվե անցկացնել: Առաջին փուլում նոր Brexit-ի անցկացման համար քվեարկութուն կանցկացվի պառլամենտում:
Սա Թերեզա Մեյի վերջին հնարավորությունն է ավարտին հասցնել Եվրամիությունից դուրս գալու՝ իր ծրագիրը:
Նախկինում Թերեզա Մեյը բազմիցս ասել է, որ Եվրոպական միությունից դուրս գալու համար կրկին հանրաքվե չի անցկացվելու, սակայն, երբ հաջորդ ընտրություններում նրա գլխավոր մրցակից Բորիս Ջոնսոնը սկսեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, այնուամենայնիվ, Մեյը փոխեց իր որոշումը: