Իկեր Կասիլիասը կավարտի միջազգային կարիերան
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասն ամռանը կավարտի միջազգային կարիերան: Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից:
Կայքը նշում է, որ Կասիլիասի առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի նա խաղա նաև հաջորդ տարի: Նշվում է նաև, որ Կասիլիասի հրաժեշտի մասին կհայտնի պորտուգալական ակումբը երկու շաբաթից:
Հիշեցնենք,որ շաբաթներ առաջ մարզման ժամանակ Կասիլիասը սրտի կաթված էր ստացել և հոսպիտալացվել: