Վարչապետն աշխատանքից ազատել է իր խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Ֆելիքս Թադևոսյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»: