«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչը ոնց որ ընտրությունների գիշերը լիներ. Աշոտյանի հումորային գրառումը
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին, որում հայաստանյան պատվիրակը՝ Սրբուկը, չհաղթահարեց կիսաեզրափակիչն ու հետևաբար չանցավ եզրափակիչ փուլ։
Աշոտյանն այս անհաջողությունը համեմատել է ընտրություններում իրենց՝ ՀՀԿ-ի գրանցած արդյունքների հետ։
«Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը ոնց որ ԿԸՀ կատարմամբ ԱԺ արտահերթ ընտրությունների գիշերը լիներ՝ մինչեւ վերջ սպասեցինք ու .... չանցանք»,- գրել է նա։