Լուսային էֆեկտներով շոու՝ Էյֆելյան աշտարակի 130-ամյակի առթիվ (տեսանյութ)
Աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակը, որը համարվում է Փարիզի և ողջ Ֆրանսիայի խորհրդանիշը, դարձավ 130 տարեկան: Այդ առիթով Փարիզում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Էյֆելյան աշտարակի մոտ մեծ համերգային ծրագիր է կազմակերպվել, իսկ աշտարակը լուսավորվել է բազմաթիվ էֆեկտիվ գույներով: Էյֆելյան աշտարակի հեղինակը Գուստավ Էյֆելն է, ով աշտարակը նախագծել է 1889 թվականին:
Ի սկզբանե որոշված էր, որ այն ժամանակավորապես կտեղադրվի Փարիզի կենտրոնում , սակայն տարիների ընթացքում այն մեծ ճանաչում գտավ ու սիրվեց ոչ միայն փարիզեցիների կողմից: Ամեն տարի շուրջ 7 միլիոն զբոսաշրջիկ է ժամանում Փարիզ՝ տեսնելու Էյֆելյան աշտարակը: