Հանուն և դեմ Քոչարյանի ակցիաների մասնակիցներն ու ոստիկանները «ախպերավարի» պայմանավորվեցին (տեսանյութ)
Արդեն 4-րդ օրն է՝ Երևանի ընդհանուր իրավասության Ավան-Նոր Նորքի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր-լինելու հարցը:
Դատարանի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացվում. Քոչարյանի աջակիցները և նրա դեմ բողոքողները 3 օր շարունակ միմյանց վիրավորելով ու հայհոյելով շարունակում էին ակցիաները: Այսօր՝ մայիսի 16-ին, դատական նիստի 4-րդ օրը, կողմերի ներկայացուցիչները փորձեցին ընդհանուր պայմանավորվածության գալ և արդեն խաղաղ, առանց փոխադարձ հայհոյանքների ակցիա իրականացնել:
Ոստիկաններն իրենց հերթին հորդորեցին պահպանել պայմանավորվածությունը, որպեսզի ստիպված չլինեն լրացուցիչ ուժ կիրառել:
Մանրամասները՝ տեսանյութում