Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԳյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Վազող տողեր

Ինչու է հրապարակ նետվել պառկելու հաստիքով փող աշխատող Գասպարին

Արդեն երեք օր է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվում է Քոչարյանի խափանման միջոցը պահելու կամ վերացնելու հարցը։

Դատական նիստին զուգահեռ բողոքի ակցիաներ են իրականացվում դատարանի բակում։ Քոչարյանին քարկոծող և պաշտպանող ակտիվիստները ժամանակ առ ժամանակ թեժացնում են իրավիճակը դատարանի բակում։

Այսօրվա հերոսն, ինչպես երեկ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին է։

Բոլոր անհրաժեշտ տեղերում հատուկ հրահանգով հաստիքային պառկող Վարդգես Գասպարին իր ձեռքում է պահում Քոչարյանի ընդդիմախոսների կիսատ-պռատ խմբակը՝ ամեն վայրկյան սադրիչ գործողությունների դիմելու պատրաստակամությամբ։

Երեկ, օրինակ, Գասպարին հասավ նրան, որ իրեն, իր պնդմամբ, շշով հարվածեցին, ինչի արդյունքում այսօր հարուցվել է քրեական գործ։

Այսօր Գասպարին ակնհայտ սադրանքի էր դիմում դատարանի բակում հասարակական կարգը պահպանող ոստիկանների հետ՝ փորձելով հասնել նրան, որ ոստիկանի կողմից կիրառվի բռնություն, և ինքը սովորության համաձայն կրկին հաղորդում տա ոստիկանությունում։

Թե ինչու է Գասպարին Ռոբերտ Քոչարյանի դռնբաց դատական նիստին զուգահեռ սադրիչ գործողություններ սանձազերծում դատարանի բակում, հայտնի է՝ նախ նա իր սադրանքներով շեղում է մեդիայի ուշադրությունը բուն դատավարությունից, մյուս կողմից՝ իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործերը նա և իրեն սատարող իրավապաշտպանները հետագայում կօգտագործեն մինչև ՄԻԵԴ հասնելու և կառավարությունից փոխհատուցում ստանալու համար, ինչպես եղավ ավելի վաղ։

Հիշեցնենք, որ վերջերս ՄԻԵԴ-ը հրապարակեց «Գասպարին ըննդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ՀՀ կառավարությանը պարտավորեցեց Գասպարիին վճարել 4000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հավանաբար, Գասպարին 4000 եվրոն արդեն ծախսել է ու ժամն ու պահն է հերթական ապրուստի միջոցը հայթայթելու համար։

Բնականաբար, իշխանությանն ընդամենը մի քանի րոպե ժամանակ է հարկավոր ցանկության դեպքում Գասպարիին Քոչարյանի դեմ ակցիա անողների շարքից չեզոքացնելու համար․ ակնհայտ է, որ այդ ցանկությունը չկա, ընդհակառակը հրապարակ է նետվել Գասպարին՝ որպես միակ հույս թեժ բողոքի ակցիաների իմիտացիա ստեղծելու համար։

NEWSPRESS.am